Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատորների հետ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի 
նահանգային սենատորների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի (Anthony Portantino), Հենրի Սթերնի (Henry Stern), Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանի հետ՝ սենատոր Պորտանտինոյի գրասենյակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքները և երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական, առևտրային, կրթամշակութային կապերի խթանմանը միտված գործնական ծրագրեր և երկկողմ կապերին համակարգված բնույթ հաղորդելու քայլերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական հանդիպումներով հետամուտ լինել Հայաստան-Կալիֆորնիա գործակցության օրակարգի իրագործմանը և Կալիֆորնիայի սենատի շրջանակներում երկկողմ համագործակցության նշյալ հարցերի արծարծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am