Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի Լանֆան քաղաքում արգելել են տոնել Սուրբ Ծնունդը

Չինաստանի Լանֆան քաղաքում արգելել են տոնել Սուրբ Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Լանֆան քաղաքի իշխանություններն արգելել են Սուրբ Ծնունդի հրապարակային տոնակատարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post հրատարակությունը:

Արգելքը վերաբերել Է Սուրբծննդյան զարդարանքներին ու այն միջոցառումներին, որոնք կապված են տոնի հետ: Պաշտոնյաների որոշման մեջ ասվում Է, որ խանութներին չի թույլատրվում Սուրբծննդյան ներկայացումներ ու գովազդային ակցիաներ անցկացնել:

Սուրբծննդյան տոնածառներ, պսակներ, գուլպաներ կամ Սանտա-Քլաուսի ֆիգուրներ վաճառողներին նույնպես պատիժ Է սպասում: Քաղաքի վարչակազմի աշխատակիցներից մեկը ճշտել Է, որ արգելքը վերաբերում Է ոչ միայն տոնական ապրանքներին, այլ փողոցներում իրականացվող վաճառքներին եւ գործում Է ոչ միայն Սուրբծննդյան տոնի ընթացքում:

Բացի այդ, իշխանությունները հորդորել են հայտնել զբոսայգիներում եւ պուրակներում «պրոպագանդվող կրոնի» մասին: Թե հատկապես ինչ կրոն Է նկատի առնվում, չի ճշտվում: Կաթոլիկական Սուրբ Ծնունդը տոն չԷ Չինաստանում, սակայն տոնական խորհրդանիշները բազմաթիվ քաղաքներում շատ տարածված են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]