Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է 128 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է 128 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսսելխոզնադզորն» արգելել Է Թուրքիայից 128,7 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը ՌԴ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ծառայությունը:

«2018 թվականի դեկտեմբերի 18-ի մոնիթորինգի ընթացքում Ռուսաստան բեռնառաքման թույլ չեն տրվել երեք խմբաքանակ Նովա տեսակի մանդարին՝ 61,5 տոննա եւ երեք խմբաքանակ Վաշինգտոն Նավել տեսակի նարինջ՝ 67,2 տոննա քանակով՝ հիշյալ խմբաքանակներում Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Վերջին ժամանակներս «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս արգելել Է վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից: Դեկտեմբերին ավելի վաղ ծառայությունը Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ Է վարել այդ երկրից ՌԴ միջերկրածովյան պտղաճանճով վարակված ցիտրուսային մշակաբույսերի մատակարարումների հարցի շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]