Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիան կես միլիարդ եվրո կբաժանի աղքատներին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ

Ֆրանսիան կես միլիարդ եվրո կբաժանի աղքատներին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան, ավանդույթի համաձայն, մոտավորապես 500 մլն եվրո Սուրբծննդյան բոնուս կվճարի առավել կարիքավոր քաղաքացիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Local-ը:

Չունեւոր ֆրանսիացիների համար ամենամյա վճարումները կբաշխվեն այս շաբաթվա ընթացքում: Փող կստանա ավելի քան 2,3 մլն մարդ: Այս կերպ իշխանությունները նպատակ ունեն չունեւորներին հնարավորություն տալ տոնական սեղան բացել եւ նվերներ գնել երեխաների համար: Առաջին հերթին այն կտրամադրվի գործազուրկներին: Ստացվող գումարի չափը կախված Է ստացողի ընտանեկան կարգավիճակից: Միայնակ անզավակ մարդիկ կստանան 150 եվրոյից փոքր-ինչ ավելի, անզավակ զույգերը՝ 228 եվրո: Միայնակ ծնողներին ֆրանսիական պետությունը կուղարկի 228, 274, 335 կամ 396 եվրո՝ կախված այն բանից՝ քանի երեխա կա նրանց ընտանիքում: Մեկ երեխա ունեցող զույգերը կստանան 274 եվրո, չորս երեխա ունեցողները՝ 442 եվրո: Դրա համար նրանցից ոչ մեկին հարկ չի լինի որեւԷ փաստաթուղթ լրացնել:

Սուրբ Ծնունդից առաջ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներին աջակցելու ավանդույթը 1988 թվականին մտցրել Է Ֆրանսիայի վարչապետ սոցիալիստ Լեոնել Ժոսպենը: 2017 թվականին այդ մեկանգամյա վճարն ստացել Է 2,5 մլն մարդ, դրա համար հատկացված միջոցների միագումար ծավալը նույնքան Է եղել: Անցյալ տարվա տվյալներով՝ երկրում ապրում Է 8,8 միլիոն մարդ, որոնք ապրում են չքավորության մեջ: Ֆրանսիայում այդ կատեգորիայի քաղաքացիների ամսական եկամուտը չի գերազանցում 1026 եվրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]