Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos):

Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորեց Հունաստանի օրենսդիրի կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զրուցակցի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Իր հերթին, Յորգոս Կատրուգալոսը ներկայացրեց Կիպրոսի հարցի վերաբերյալ հունական կողմի դիրքորոշումը:

Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ ձևաչափերով և միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության և փոխաջակցության հետ կապված հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]