Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մանկական զարգացման հիմնադրամ»-ը և «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ն հանդես են գալիս «Վազք հանուն փոփոխության» նախաձեռնությամբ

«Մանկական զարգացման հիմնադրամ»-ը և «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ն 
հանդես են գալիս «Վազք հանուն փոփոխության» նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական զարգացման հիմնադրամ»-ը և «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ն հանդես են գալիս «Վազք հանուն փոփոխության» նախաձեռնությամբ, որը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 25-ին առավոտյան 05:00-ին և տևելու է մոտ 14 ժամ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մանկական զարգացման հիմնադրամ»-ից, նախաձեռնության շրջանակներում վազորդներ Նաիրա Մարգարյանն ու Սուրեն Կաժոյանն անցնելու են Վայոց ձորի Ելփին գյուղից մինչև Երևան ձգվող 100 կմ-ը վազելով՝ կատարելով 131.000 քայլ:

Նախաձեռնության նպատակն է աջակցել «Մանկական զարգացման հիմնադրամ» և «Գլոբալ զարգացման առաքելություն» այցելող սոցիալապես խոցելի և զարգացման առանձնահատկություններ ունեցող 100 երեխայի՝ ստանալ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև գնել բնակարան 11-ամյա Արմանի համար, ով ունի Դաունի համախտանիշ և ապրում է կենցաղային ծանր պայմաններում, այսպիսով, դրական փոփոխություն բերել 101 երեխայի կյանքում:

Հասնելու համար նշված նպատակներին անհրաժեշտ է վաճառել վազորդների 131.000 քայլերը, որոնցից յուրաքանչյուրն արժե 200 դրամ:

Քայլերը գնելու համար անհրաժեշտ է անցնել նշված հղմամբ՝ bit.ly/100kmrun , սեղմել "BACK IT" կոճակը և կատարել ներդրում։

***

Մանկական զարգացման հիմնադրամը գործում է 2002թ.-ից: Հիմնադրամն արդեն 16 տարի է` աշխատում է երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, երեխաների ներդաշնակ զարգացմանը և ներառմանը հասարակություն:

Հիմնադրամում, ի լրումն իրականացվող ավելի քան 40 երեխայակենտրոն ծրագրերի, զարգացման առանձնահատկություններ (մանկական ուղեղային կաթված, Դաունի համախտանիշ, աուտիզմ և այլն) ունեցող երեխաների  համար մատուցվում են  հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: 2002թ.-ից մինչ օրս ՄԶՀ-ում աջակցություն է ստացել  ավելի քան 2000 երեխա: 

***


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]