Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 Լոս Անջելեսի տակ բացվեց Մասքի կողմից մտահղացված արագընթացիկ տրանսպորտային թունելը

 Լոս Անջելեսի տակ բացվեց Մասքի կողմից մտահղացված արագընթացիկ 
տրանսպորտային թունելը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Boring Company ընկերությունը, որը պատկանում Է միլիարդատեր Իլոն Մասքին, արագընթացիկ տրանսպորտային թունել Է բացել Լոս Անջելեսի տակ, որը մտածված Է որպես երթեւեկության վերգետնյա միջոցների եւ մետրոյի այլընտրանք: Այս մասին ձեռնարկիչը դեկտեմբերի 19-ին հայտնել Է Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թունելում կարելի Է ընթանալ ժամում ավելի քան 240 կիլոմետր արագությամբ: Այս արագությամբ թվում Է, թե վայրկենապես տեղափոխվում ես քաղաքի մի այլ կետ»,- գրել Է Մասքը:

Նրա խոսքով՝ թունելով կընթանան Էլեկտրական քարշով հարթակներ, իսկ ապագայում նաեւ Էլեկտրամոբիլներ, մասնավորապես Tesla մակնիշի: 3,2 կիլոմետր երկարությամբ թունելը գցված Է Լոս Անջելեսի հարավային արվարձանի տակ՝ կայանատեղի համար օգտագործվող հողամասից, որը պատկանում Է Մասքի մյուս ընկերությանը՝ SpaceX-ին, մինչեւ 120-րդ փողոցը, որտեղ գտնվում Է The Boring Company-ի կենտրոնակայանը:

Ինչպես նշել Է NBC հեռուստաընկերությունը, թունելի բացումը քայլառաջ Է քաղաքային ստորգետնյա տրանսպորտային համակարգի ստեղծման՝ Մասքի պլանների իրագործման ճանապարհին: Օգոստոսին միլիարդատերը հայտարարել Էր Լոս Անջելեսում մետրոյի արդեն գործող կայարանի եւ Dodger մարզադաշտի միջեւ շուրջ 5 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման պլանների մասին, որով 16 ուղեւորների համար նախատեսված հարթակները կկարողանան ընթանալ ժամում շուրջ 200 կիլոմետր արագությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]