Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ


ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է«The Economist»-ի կողմից  Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսիս Օհանյանը այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Իրապես արժանի է, եղբայրներ և քույրեր: Դուք բոլորդ դա արեցիք խաղաղ և հզոր»,- գրել է Ալեքսիս Օհանյանը:

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: Կոչումը տրվել է երկրում առաջընթաց ապահովելու համար: 

Պարբերականը նշում է, որ 2018 թվականի ապրիլին սկսած փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր Նիկիոլ Փաշինյանը բողոքի ալիքի վրա եկավ իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ Նրա նոր քաղաքական ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավաքել է 70 տոկոս քվե: Պարբերականն ընդգծել է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է»,-նշել է պարբերականը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ