1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել

ՄԻՊ-ի  աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և 
վերականգնողական արձակուրդ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու:

Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում հեռախոսակապ է հաստատվել իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև գրություն է հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:

Բողոքի ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձանց համագործակցության արդյունքում զինծառայողն  ընդունվել է զինվորական հոսպիտալ ստացիոնար բուժման, իրականցվել է զինծառայողի վիրահատությունը, որից հետո նրան տրամադրվել է վերականգնողական արձակուրդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]