Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին

Իրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հայտարարել Է նավթի ու գազի շուրջ 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին եւ հույս ունի մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրանց յուրացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի նավթի ազգային ընկերության հանքավայրերի հետախուզման դեպարտամենտի ղեկավար Սալեֆ Հենդին:

«Ներկայում Իրանը ածխաջրածինների հետախուզում Է իրականացնում իր 60 տոկոս կազմող տարածքում, այդ թվում՝ այնտեղ, որտեղ մինչեւ վերջին ժամանակներս նման որոնումներն անհեռանկարային Էին համարվում»,- դեպարտամենտի ղեկավարի խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը: Հայտամրցույթի ներկայացնելու են պատրաստ ածխաջրածինների նոր հայտնաբերված հանքավայրերի 14 բլոկներ:

«Իրանն աշխարհում առաջին տեղն Է դուրս եկել նավթի ու գազի պաշարների ծավալով,- պնդում Է Հենդին:- Ընդամենը մի քանի տարի առաջ մենք համոզում Էինք օտարերկրյա, մասնավորապես, չինական ընկերություններին, մեզ հորատման սարքավորումների որոշակի տեսակներ վաճառել, իսկ այժմ մենք ինքներս ենք մեզ լիովին ապահովում այդ ոլորտում անհրաժեշտ ամեն ինչով: Ամերիկյան պատժամիջոցների վերադառնալուց հետո, մենք , որեւԷ խնդիր չենք ունեցել, ածխաջրածինների հետախուզումը շարունակվում Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]