Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր

«The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: «Տարվա երկիր» կոչումը տրվել է ոչ ամենաազդեցիկը, ոչ ամենահարուստը լինելու կամ ոչ ամենահամեղ խոհանոցն ունենալու համար: Այս երկիրը տոնում է առաջընթացը: «Ո՞ր երկիրն է ամենաշատը բարելավվել վերջին 12 ամիսներին»,-նշում է պարբերականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը նշում է, որ ընտրությունն իրականում բարդ էր: «Տարվա երկիր» կոչմանն արժանանալու համար առաջարկվել են մի շարք երկրներ, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան: Լատինամերկյան երկու պետություն ևս արժանի են հիշատակման: Էկվադորը եւ Պերուն ամրապնդում են մի շարք հաստատություններ, ինչպիսիք են դատական համակարգերը:

Վերջում ընտրությունը կատարվել է երեք երկրի շրջանում։ Դրանցից է Մալայզիան, որտեղ քաղաքացիներն ընտրություններով հեռացրին վարրչապետին, ով չէր կարողացել բացատրել իր բանկային հաշվին 700 միլիոն դոլարի առկայությունը: Եթովպիայի համար տարին ոչ սովորական էր, իշխող կուսակցությունն ընտրեց բարեփոխիչ առաջնորդի: Նա ազատ է արձակել քաղբանտարկյալներին եւ խոստացել իրական ընտրություններ անցկացնել 2020 թվականին:

Երրորդ երկիրը Հայաստանն էր, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց շարունակել ղեկավարել երկիրը՝ ինքն իրեն դարձնելով վարչապետ: Փողոցները լցվեցին բողոքի ակցիաներով: Փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքի ալիքի ներքո եկավ իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ Նրա նոր քաղաքական ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հավաքել է 70 տոկոս քվե: Պարբերականն ընդգծել է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է»,-նշել է պարբերականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]