Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բրիտանիայի չորս կուսակցություններ պահանջել են անվստահության քվե հայտնել կառավարությանը

Բրիտանիայի չորս կուսակցություններ պահանջել են անվստահության քվե հայտնել կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), «Լիբերալ դեմոկրատները», «Կանաչների» կուսակցությունը եւ Plaid Cymru-Ուելսի կուսակցությունը Միացյալ Թագավորության խորհրդարան պահանջ են ներկայացրել պահպանողականների կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հայտնել Է ՇԱԿ-ը Twitter-ի իր Էջում:

«Մենք հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեր առաջարկությունը քննարկելու ժամանակ կտրամադրի նախքան Սուրբծննդյան արձակուրդի կապակցությամբ խորհրդարանի փակումը»,- ասել Է Համայնքների պալատում շոտլանդացի ազգայնականների խմբակցության ղեկավար Իեն Բլեքֆորդը:

Բրիտանական կառավարությունը պարտավոր Է իրեն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ Համայնքների պալատում քննարկումներ անցկացնել միայն այդ դեպքում, եթե այդ առաջարկն արվել Է պաշտոնական ընդդիմության առաջնորդի կողմից, որը ներկայում Ջերեմի Քորբինն Է, ով գլխավորում Է Լեյբորիստական կուսակցությունը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեկտեմբերի 17-ին չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու Քորբինի պահանջը: «Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- Sky News հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում: Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ Էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի» Է համարել Brexit-ի պայմանների շուրջը Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու՝ նրա որոշումը, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]