Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է
10:17, 19 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը իսպանական միջազգային մրցաշարի հինգ առաջատարներից մեկն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ տոնեց: Մրցակցի նկատմամբ առավելության հասան նաև Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը: Այս տուրից հետո Պետրոսյանն ունի 4,5 միավոր և 5 առաջատարներից մեկն է:
Իսպանիայում շարունակվում է «Սիտջես» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 183 շախմատիստ 41 երկրից: Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռնեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում