Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպում շինարարները մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնեն նոր բժշկական կենտրոնը

Հալեպում շինարարները մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնեն նոր բժշկական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան ալ Բաշայի շրջանում նոր բժշկական կենտրոնը շինարարները շահագործման կհանձնեն մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է նախագծի աշխղեկ Օմար Ախդարը:

«Մենք գրեթե երեք ամիս հիմնանորոգում Էինք կատարում, այժմ շենքն ավելի լավ տեսք ունի, քան նախքան պատերազմը, երբ այն գրեթե լիովին ոչնչացվել Էր: Պլանավորում ենք օբյեկտը հանձնել մինչեւ տարվա վերջը»,- պատմել Է շինարարը: Այդ բժշկական կենտրոնը կլինի առաջին պոլիկլինիկան այն շրջանում, որը մինչեւ Հալեպի ազատագրումը մի քանի տարվա ընթացքում իրենց հսկողության տակ Էին պահում զինյալները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Հալեպի նահանգապետ Աբդունասեր Ալ Ամիրին, Հալեպը վերականգնելու ընթացքում փողոցներից դուրս են տարվել ավելի քան 3 միլիոն խորանարդ մետր շինարարական աղբ եւ 6 հազարից ավելի այրված ավտոմոբիլ, որոնցով ահաբեկիչները բարիկադներ Էին կառուցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]