Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը  ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 6, ապօրինի ծառահատման 3, անձի առևանգման, բնակարանային գողության, ընտրական իրավունքի խախտման և սպանության սպառնալիքի 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, խոշտանգման, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը: 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության 2, ապօրինի ծառահատման և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]