Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը պահպանում է տեղեկատվության հուսալի աղբյուրի բարձր հեղինակությունը. ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է գործակալության 100- ամյակը

«Արմենպրես»-ը պահպանում է տեղեկատվության հուսալի աղբյուրի բարձր 
հեղինակությունը. ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է գործակալության 100- 
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի ՏԱՍՍ  լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին` գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ:

«Սրտանց շնորհավորում ենք Ձեզ, «Արմենպրես»-ի թիմին նշանակալի իրադարձության՝ գործակալության 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր «Արմենպրես»-ը Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է, պահպանում է տեղեկատվության հուսալի աղբյուրի բարձր հեղինակությունը լայն լսարանի համար, ստեղծում է ուժեղ հիմքեր տարածաշրջանային և միջազգային տեղեկատվական հարթակներում Հայաստանի համար կարևոր տեղ ապահովելու նպատակով: 

Տեղեկատվության առավել լայն շրջանակը` ներքաղաքական իրադարձություններից մինչև ֆոտո նորություններ և տեսանյութեր, հաջող մասնակցությունը լրատվամիջոցների արագ փոփոխվող շուկայում, միջազգային համապարփակ համագործակցությունը գործակալությանը դարձրել են պահանջված և  հարգված ընթերցողների և բաժանորդների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Մենք վստահ ենք, որ Դուք և Ձեր բարեկամական թիմը կշարունակեք պահպանել ու բազմապատկել հաստատված մասնագիտական ավանդույթները, աշխատանքում օգտագործել լրագրության լավագույն չափանիշները և էական ներդրում կատարել համաշխարհային տեղեկատվական տարածքի ամրապնդման գործում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]