Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աշխարհը Հայաստանին ճանանչել է և ճանանչում է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության դեմքով. Գագիկ Գալստյան

Աշխարհը Հայաստանին ճանանչել է և ճանանչում է նաև «Արմենպրես»  լրատվական 
գործակալության դեմքով. Գագիկ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր տարի անընդմեջ աշխարհը Հայաստանին ճանաչել է և ճանաչում է նաև «Արմենպրես»  լրատվական գործակալության դեմքով։ Դեմք, որը բաց ճակատով է այսօր նշում իր հոբելյանը, ինչը յուրաքանչյուրիս տոնն է։ Այս մասին ասել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության  հիմնադրման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:

«Արմենպրես»  լրատվական գործակալությունը ամեն օր, ամեն ժամ, և ինչու ոչ անգամ րոպեների մեջ, իր պրոֆեսիոնալիզմով օժտված անձնակազմով կարողանում է կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող՝ ներքին և արտաքին ամբողջ տեղեկատվությունը ժամանակին և անաչառ հասցնել ընթերցողների լայն շրջանակներին։ Լրատվության դերը և նրա հասանելիությունը մեր օրերում շատ կարևոր և անգնահատելի նշանակություն ունի։ Եվ բնականաբար, լրատվական դաշտում ևս շատ մեծ է մրցակցությունը։ Անցած մեկ դարը ինքնին փաստում է, որ «Արմենպրես»-ը այդ մրցակցությունում չի զիջել իր դիրքերը և գնալով զարգանում ու ընդլայնում է հետաքրքրությունների շրջանակը։ Եվ եթե ԵՊՀ-ն համարվում է մայր բուհը, ապա «Արմենպրես»-ը կարելի է համարել Հայաստանյան լրատվամիջոցների մայր լրատվամիջոցը։

«Արմենպրես» լրատվական գործակալության հարգարժան տնօրեն Արամ Անանյան, իմ և ՃՇՀԱՀ-ի ողջ կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր աշխատակիցներին, ինչպես  նաև «Արմենպրես»-ի նախկին տնօրեններին ու աշխատակիցներին, այս պատկառելի հոբելյանի առթիվ։ Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու ու դժվարին գործում և բազմաթիվ հարյուրամյակներ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության զարգացման։ Եվ մեր խորը երախտագիտությունն ենք հայտնում այն անձնաց, ովքեր այս տարիների ընթացքում ստեղծել են և զարգացրել «Արմենպրես» լրատվական գործակալությունը»,-նշված է «Արմենպրես» լրատվական գործակալությանն ուղղված շնորհավորանքում ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]