1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեկտեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Փորձագետների, ոլորտի պատասխանատուների քննարկման առանցքում է կալանավայրերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրավիրված համաժողովին մասնագետները կներկայացնեն ոլորտի խնդիրները:

Իրանագետներ Արտյոմ Տոնոյանը և Գարիկ Միսակյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնան 2018 թվականին հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրն ամփոփում է արդյունքները: Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:

Հրավիրված մամուլի ասուլիսում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը կանդրադառնա  քաղաքային տրանսպորտի խնդիրներին: Նա իր դիտարկումները կներկայացնի սննդամթերքի շուկայում առկա նախատոնական միտումների մասին:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կներկայացվի «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրի տարեկան հաշվետվությունը: Ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցության համար շնորհակալագիր կհանձնվի 20 դպրոցի տնօրենի:

Մարզական անցուդարձից: Հեծանվասպորտի հավաքականն ամփոփում է 2018 թվականը: Անդրադարձ կկատարվի առաջիկա անելիքներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]