Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Այսօրվա հարափոփոխ պայմաններում ավելի է կարևորվում «Արմենպրեսի» դերն ու նշանակությունը. Արթուր Վանեցյանի ուղերձը

Այսօրվա հարափոփոխ պայմաններում ավելի է կարևորվում «Արմենպրեսի» դերն ու 
նշանակությունը. Արթուր Վանեցյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենին և աշխատակիցներին՝ գործակալության հիմնադրման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: 100 տարի ամեն օր, ամեն ժամ թողարկել և աշխարհով մեկ տարածել տեղեկատվություն, լինել իրադարձությունների կիզակետում և մնալ այսքան եռանդուն, լի նոր գաղափարներով՝ կարող են միայն արհեստավարժ նվիրյալները:

Ստեղծվելով իբրև հայոց առաջին անկախ հանրապետության հեռագրական գործակալություն, ապա վերանվանվելով «Արմենպրես»՝ այն դարձել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական, քաղաքական, տնտեսական ու մշակութային լուրերի գլխավոր տարածողը: Այսօրվա հարափոփոխ պայմաններում ավելի է կարևորվում ազգային լրատվական գործակալության` «Արմենպրեսի» դերն ու նշանակությունը: Դա մեր պետության մշտագո խոսափողն է լրատվական դաշտում, Հայաստան երկրի ու ժողովրդի ձայնը բազմալեզու աշխարհում:

Զարգացում, հզորացում, արդյունավետ համագործակցություն ու նորանոր հաջողություններ եմ մաղթում  հայրենի գլխավոր լրատվական գործակալությանը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]