Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը հարկ կլինի սպասել եւս 200 տարի. Bloomberg


ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարության հասնելու համար, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության առումով, կպահանջվի եւս 202 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ զեկույց Գենդերային խզման մասին- 2018»-ը:

Քաղաքականության, առողջապահության եւ կրթության ոլորտներում գենդերային անհավասարությունը մեկ տարում բարելավվել Է 0,1 տոկոսից Էլ պակաս չափով, ինչը նշանակում Է, որ հավասարության հասնելու համար կպահանջվի 108 տարի:

Սակայն տնտեսական հնարավորությունների առումով խզումը մնում Է ամենախնդրահարույց բնագավառը:

«Գլոբալ մասշտաբով մենք տեսնում ենք, որ չունենք որեւԷ մի երկիր, որը գենդերային հավասարության հասներ՝ անկախ զարգացման մակարդակից, տարածաշրջանից կամ տնտեսության տիպից: Գենդերային անհավասարությունը իրողություն Է ամբողջ աշխարհում, եւ մենք դա տեսնում ենք կանանց կյանքի բոլոր ասպեկտներում»,-ասել Է Աննա-Կարին Ջաթֆորսը՝ «ՄԱԿ-կանայք» կառույցի տարածաշրջանային տնօրենը:

Նա հավելել Է, որ «202 տարին չափազանց երկար ժամանակ Է տնտեսական արդարության հասնելու համար»: Գլոբալ վարկանիշային աղյուսակում առաջին տեղն արդեն տասը տարվա ընթացքում զբաղեցնում Է Իսլանդիան. լիակատար հավասարության ապահովման ճանապարհը նա հաղթահարել Է 85,8 տոկոսով:

Նրան հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան: Տնտեսական հնարավորությունների իրավահավասարության ապահովման բնագավառում նվազագույն առաջընթացն արձանագրած երկրները գտնվում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Դրանց թվում են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Չադը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ