Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկ տարում Չեռնոբիլի գոտի է այցելել ավելի քան 63 հազար մարդ

Մեկ տարում Չեռնոբիլի գոտի է այցելել ավելի քան 63 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունն արձանագրում Է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտու այցելուների թվի զգալի աճ. այն գերազանցել Է 63 հազարը: Այս տվյալները հայտնել Է Ուկրանիայի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Օստապ Սեմերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչդեռ 2017 թվականին գոտի Է այցելել 49 հազար մարդ, 2016-ին՝ ավելի քան 36 հազար մարդ, իսկ 2014 թվականին օտարման գոտի Է այցելել 8 հազարից ավելի քաղաքացի:

Ուկրանիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրերս հայտարարել Է, որ Չեռնոբիլի գոտին վերջին տարիներին վերափոխվում Է նորագույն տեխնոլոգիաների եւ նորաստեղծությունների ներդրման վայրի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]