Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազնիվ ծառայություն մեր երկրին և ժողովրդին. ՀՅԴ-ն շնորհավորել է «Արմենպրես»-ին

Ազնիվ ծառայություն մեր երկրին և ժողովրդին. ՀՅԴ-ն շնորհավորել է «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

««Արմենպրես»-ի կենսագրությունը սկիզբ է առնում Առաջին Հանրապետության շրջանից: Այսօրվա հոբելյանը  մեր երկրին անխոնջ եւ անդադար ծառայության  հարյուրամյա ուղի է նշանավորում: Մեկդարյա  գործունեությամբ, տեղակատվական այս   գործակալություն ոչ միայն հայաստանյան կյանքի ամենօրյա լուսաբանողն է եղել, այլեւ  կատարել է  պետական կյանքին բնորոշ կարեւոր մեկ գործառույթ:
Ուրախ ենք, որ   նոր ժամանակների թոհուբոհի մեջ «Արմենպրես»-ը չկորցրեց իր ուղին ու առաքելության գիտակցությունը  եւ  մնում է ոլորտի գնահատված օղակներից  մեկը:
Վաստակի ամենապատկառելի բեռն ունեցող  գործակալությանն ու իր հավատավոր աշխատակիցներին ցանկանում ենք նոր տասնամյակների  հաղթահարում եւ  ազնիվ ծառայություն  մեր երկրին ու ժողովրդին»:

 

 

        

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]