Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկարակեցության քրոմոսոմ: Ծագումնաբանները պարզել են, թե ինչու են կանայք ավելի երկար ապրում տղամարդկանցից

Երկարակեցության քրոմոսոմ: Ծագումնաբանները պարզել են, թե ինչու են կանայք ավելի երկար ապրում տղամարդկանցից

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում գենի լրացուցիչ պատճենի առկայության պատճառով: Այս եզրակացությանն են հանգել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի ծագումնաբանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները ելակետ են ընդունել այն ենթադրությունը, թե արական Y-քրոմոսոմը չի պարունակում կրիտիկականորեն կարեւոր որեւիցե տվյալներ, ուստիեւ այն կարելի Է հեռացնել համագենից՝ տեղափոխելով շղթայի սոսկ որոշ մասերը, որոնք պատասխանատու են սաղմի զարգացման համար: Մինչդեռ իգական X-քրոմոսոմն, ընդհակառակը, անբաժանելի Է ինչպես կնոջ, այնպես Էլ տղամարդու օրգանիզմի համար: Հետագայում հետազոտողներն աճեցրել են կրծողների արուների եւ Էգերի չոս խմբեր՝ քրոմոսոմների «ոչ ճիշտ» լրակազմով՝ արուների՝ XX-քրոմոսոմներով եւ Էգերի՝ XY-լրակազմով:

Պարզվել Է, որ կյանքի տեւողության վրա ավելի շատ ազդել Է քրոմոսոմների լրակազմը, այլ ոչ թե կենդանու սեռը: Ըստ որում «ավելորդ» X-քրոմոսոմը մահվանից Էգերին ավելի ուժեղ Է պաշտպանել, քան արուներին: Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակված են Aging Cell հանդեսում, ակնառու կերպով ցուցադրում են, որ կանանց երկարակեցությունը բացատրվում Է ոչ միայն սեռերի միջեւ սոցիալական եւ վարքային տարբերություններով, ինչպես ավելի վաղ ենթադրվում Էր, այլեւ ծագումնաբանական գործոններով, որոնց բնույթը տակավին պետք Է ուսումնասիրել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում Է 68 տարի, իսկ կանանցը՝ 73 տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]