Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը մատուցում է անաչառ, հավաստի և օպերատիվ տեղեկատվություն. ՊԵԿ

«Արմենպրես»-ը մատուցում է անաչառ, հավաստի և օպերատիվ տեղեկատվություն. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիսանալով Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրադարձությունների ականատեսն ու վավերագիրը՝ «Արմենպրես»-ը մատուցում է անաչառ, հավաստի և օպերատիվ տեղեկատվություն՝ լրատվական դաշտում սահմանելով գործունեության բարձր նշաձող:

Այս մասին նշված է ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի շնորհավորանքում՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ:

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մեր գործընկերներին՝ հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հանդիսանալով Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրադարձությունների ականատեսն ու վավերագիրը՝ «Արմենպրես»-ը մատուցում է անաչառ, հավաստի և օպերատիվ տեղեկատվություն՝ լրատվական դաշտում սահմանելով գործունեության բարձր նշաձող:

Պրոֆեսիոնալ կադրերի նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ «Արմենպրես»-ը ծանրակշիռ ավանդ ունի համահայկական հիմնախնդիրների և կարևոր իրադարձությունների լուսաբանման ու հանրահռչակման գործում: Ձեռքը պահելով  Հայաստանի երեք հանրապետությունների պատմության զարկերակին՝ գործակալությունը կուտակել է հարուստ ժառանգություն, հսկայական փորձ և ներուժ: Քայլելով ժամանակին  համընթաց՝ «Արմենպրես»-ն ուրույն ձեռագրով առանձնանում է լրատվական դաշտում՝ հայաստանյան և միջազգային հանրությանն ապահովելով ճշգրիտ ու համակողմանի տեղեկատվությամբ: Հարյուրամյա կենսագրությունը հիանալի առիթ է Հայաստանի պատմության մեջ «Արմենպրես»-ի բացառիկ դերակատարումն արձանագրելու և ըստ արժանվույն գնահատելու համար:

Կրկին շնորհավորում ենք մեր գործընկերներին ՝ մաղթելով  երկար տարիների բեղմնավոր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ»,-նշված է շնորհավորանքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]