Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Լուրեր» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Լուրեր» լրատվականի տնօրենի ժամանակավոր 
պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Լուրեր» լրատվական-վերլուծական ծառայություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց  լրատվական-վերլուծական ծառայության լուրերի համակարգող Թերեզա Կասյանը:

«Նշանակումը կատարվել է երեկ»,-ասաց նա:

Հանրայինի լրատվական-վերլուծական ծառայության նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]