Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը պետք է ևս մի քանի 100 բոլորի. Սաթիկ Սեյրանյանը շնորհավորել է գործակալության հոբելյանի առթիվ

«Արմենպրես»-ը պետք է ևս մի քանի 100 բոլորի. Սաթիկ Սեյրանյանը շնորհավորել է 
գործակալության հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում «Արմենպրես» լրատվական գործակալության գործունեության ընդլայնումը շատ մեծ կարևորություն ունի հայկական մեդիա դաշտում:

Այս մասին նշել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ շնորհավորելով «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ն իր աշխատանքը շատ բարձր պրոֆեսիոնալիզմով է կատարում, օպերատիվ կերպով տեղեկություն տրամադրում հանրությանը: Գործակալությունը նոր պլատֆորմներ է փորձարկում ու չնայած այն բանին, որ այն լրատվական գործակալություն է՝ աչքի է ընկնում իր բացառիկ նյութերով և հետաքրքիր նախագծերով»,- նշեց Սեյրանյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը շեշտեց, որ մի շարք հայկական լրատվամիջոցներ, հատկապես վերջին տարիների ընթացքում ավելի շատ են սկսել բաժանորդագրվել «Արմենպրես»-ի նյութերին:

«Ձեր գործակալությանը մաղթում եմ, որպեսզի ավելի շատ 100-ներ բոլորի, տարեցտարի ավելանա ընթերցողների և լսարանի թիվը, նոր հարթակներ ստեղծվեն»,- ընդգծեց Սաթիկ Սեյրանյանը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-իներբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լ րատվականՀայկական հեռագրական գործակալությունըՆերկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերությունԳործակալությունն ամենահինն է ՀայաստանումՆերկա դրությամբ այն թողարկում էպաշտոնականքաղաքականտնտեսականհասարակականմարզայինտարածաշրջանայինմիջազգայինմշակութայինմարզականհարցազրույցներլուսանկարչական նորություններ:

«Արմենպրեսի» թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

Գործակալությունն ակտիվորեն լուսաբանելհանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձություններըհակահարված տվել ադրբեջանական քարոզչությանըեղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանթուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]