Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կարող Է հանգեցնել սպառազինությունների վերահսկման համակարգի փլուզման. Պուտին

ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կարող Է հանգեցնել սպառազինությունների վերահսկման համակարգի փլուզման. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը կարող Է հանգեցնել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի (ԶԲԶ) չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ համակարգի փլուզման: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լուրջ անհանգստություն Է առաջացնում ԱՄՆ-ի հայտարարությունը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ: Այս քայլը կարող Է ունենալ ամենաբացասական հետեւանքները, նկատելիորեն կթուլացնի տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը,-նշել Է Պուտինը:-Փաստորեն հեռանկարում խոսքը կարող Է վերաբերել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ ճարտարապետության դեգրադացիային եւ նույնիսկ փլուզմանը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]