1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Ապարանի ավտոճանապարահներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Մաստարա-Լանջիկ հատվածում, Արտաշավանի, Կոտայքի (Չայնի), Հրազդանի, Սիսիանի (Զանգեր) ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]