Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրեսը» դարձել է լրատվության վստահելի աղբյուր, որին ծանոթ են բազմաթիվ երկրներում. ԱԽ քարտուղարի մամլո խոսնակ

«Արմենպրեսը» դարձել է լրատվության վստահելի աղբյուր, որին ծանոթ են բազմաթիվ 
երկրներում. ԱԽ քարտուղարի մամլո խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրեսը» դարձել է լրատվության վստահելի աղբյուր, որին ծանոթ են բազմաթիվ երկրներում։ Այս մասին նշել է ՀՀ  Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը ՝ շնորհավորելով «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ:

«Իր մեկդարյա գործունեությամբ «Արմենպրեսը» դարձել է լրատվության վստահելի աղբյուր, որին ծանոթ են բազմաթիվ երկրներում։

Հարյուր տարի առաջ Առաջին հանրապետության պատմության դժվարին օրերին մեր ժողովուրդը չէր կորցնում ժամանակի՝ գիտության հետ համոտնյա քայլելու իր ունակությունը ու դրա վառ ապացույցն է այդ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրում 1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայկական հեռագրական գործակալությամ ստեղծումը։

Անցնող դարը եղել է չափազանց բուռն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սակայն դրան զուգահեռ մեր երկրում եղել են ու կան կայացած ու սեփական մշակույթ ունեցող ինստիտուտներ, դրանցից մեկը հենց Արմենպրես լրատվական գործակալությունն է։ Ասվածի վառ ապացույցն այն է, որ անգամ ճգնաժամային իրավիճակներում Արմենպրեսը մշտապես մնում է հավաստի տեղեկատվության վստահելի աղբյուր և կապի օպերատիվ միջոց պետական օղակների ու հասարակության միջև:

Թույլ թվեք ևս մեկ անգամ շնորհավորել Արմենպրես գործակալության ողջ աշխատանքային թիմին և մեզ բոլորիս այս նշանակալի իրադարձության առթիվ Ձեր արհեստավարժ գործունեության մեջ մաղթելով շարունակական ձեռքբերումներ»,-նշված է շնորհավորանքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]