Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը չի մեկնի Բոլսոնարուի պաշտոնակալման արարողությանը. CBS

Թրամփը չի մեկնի Բոլսոնարուի պաշտոնակալման արարողությանը. CBS

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը որոշել Է չմասնակցել Բրազիլիայի նախագահ ընտրված Ժայիր Բոլսոնարուի պաշտոնակալման արարողությանը, որը կայանալու Է 2019 թվականի հունվարի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:

Նրանց խոսքով՝ «Թրամփն արարողությանը մեկնող նախագահական պատվիրակության ղեկավար Է նշանակել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին»: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն, որը Լատինական Ամերիկայի հետ հարաբերություններն Է ղեկավարում Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, եւ Զարգացման միջազգային գործակալության տնօրեն Մարկ Գրինը: Բոլսոնարուն, որը ներկայացնում Է պահպանողական Սոցիալ-լիբերալ կուսակցությունը, հաղթանակ Է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի Է ունեցել հոկտեմբերի 28-ին: Նա հրապարակավ հույս Է հայտնել, որ Թրամփը կժամանի Բրազիլիայի մայրաքաղաք՝ ներկա լինելու իր պաշտոնակալման արարողությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]