Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին  

Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում են 120 շախմատիստուհի 33 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մեր երկրի կանանց հավաքականի անդամ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը: Մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9 տուրից 6-ը: Աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ադելա Վելիկիչը և Իրինա Բուլմագան: Լիլիթ Մկրտչյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 4.5-ական միավոր, իսկ Սոնա Ասատրյանը՝ 4 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]