Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դրամական փոխանցումների դերը ՀՆԱ-ի մեջ նվազել է

Դրամական փոխանցումների դերը ՀՆԱ-ի մեջ նվազել է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների չափի էական փոփոխություն այս տարի չի եղել: Սակայն նվազել է այդ փոխանցումների դերը ՀՆԱ-ում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իբր Հայաստանից գումարների արտահոսք է նկատվում:

«Մեր բոլոր վերլուծություններն ու թվային տվյալները խոսում են այս մասին, որ անցյալ տարիների համեմատ Հայաստանից ֆինանսական հոսքերի շարժի էական փոփոխություն չկա: Ես ևս կարդացել եմ, որ շատ լրատվամիջոցներ գրում են արտահոսքի մասին: Պետք է ուշադրություն դարձնենք երկու հանգամանքի վրա, որ այս տարի ներմուծման ծավալներն ավելացել են, և ֆիզիկական անձինք ևս ներմուծում են իրականացնում, ինտերնետային առևտուր կատարում ավելի մեծ ծավալով: Դրանք ներառվում են այս տվյալների մեջ»,-ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մեր տնտեսության համար փոխանցումների դերն ու նշանակությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է: Եթե մի քանի տարի առաջ դրամական փոխանցումները ՀՆԱ-ի մեջ կազմում էին 25-26 տոկոս, ապա հիմա մոտ 10 տոկոսի չափով են: Ստեփանյանի կարծիքով՝ փոխանցումների գործոնը մեր տնտեսության ֆինանսավորման և զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է: Նա ներկայացրեց նաև դրամական փոխանցումների ծավալները: «Եթե դիտարկենք միջին փոխանցման մեծությունը, ապա այս տարի Հայաստանից 2800 դոլարի կարգի միջին փոխանցում է եղել արտերկիր, որը մեծ մասամբ ուղղված է եղել առևտրին: Իսկ դեպի Հայաստան փոխանցումը կազմել է 500 դոլար: Մեր արտագնա աշխատողներն իրենց եկամուտն են փոխանցում այստեղ»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ այդ ցուցանիշներին նայելով արտահոսքի միտում չի նկատում:

Հայաստանից հիմնական փոխանցումները կատարվում են դեպի Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]