Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արմենպրես»-ը միշտ պատվով է կատարել անաչառ, ճշմարտախոս լրատվամիջոցի առաքելությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Արմենպրես»-ը միշտ պատվով է կատարել անաչառ, ճշմարտախոս լրատվամիջոցի 
առաքելությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո հայրենակից, Հայաստանի Հանրապետության առաջին պետական լրատվական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ընդունեք իմ սրտաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեզ, գործակալության ներկա և նախկին աշխատակիցներին, բոլոր ընթերցողներին: Մեկդարյա գործունեության ընթացքում «Արմենպրես»-ը միշտ պատվով է կատարել անաչառ, ճշմարտախոս լրատվամիջոցի իր ոչ դյուրին առաքելությունը՝ լուսաբանելով և միջազգայնորեն հանրահռչակելով մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող անցքերն ու իրադարձությունները, արդիականության ամենաթարմ նորույթները: Այսօր էլ՝ ժամանակի հրամայականին համընթաց, «Արմենպրես»-ը, շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը հայաստանյան լրատվադաշտում և արժանի տեղն աշխարհի լրատվական բազմազանության մեջ:

Հոբելյանի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ արևշատություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ, իսկ գործակալությանը՝ երկարամյա կայուն ու արգասավոր ընթացք: Շնորհավոր ծնունդդ, Արմենպրես»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]