Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Կուզմա Մինին» ռուսական բեռնանավը ծանծաղուտն Է խրվել Բրիտանիայի ափերի մոտ

«Կուզմա Մինին» ռուսական բեռնանավը ծանծաղուտն Է խրվել Բրիտանիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կուզմա Մինին» ջերմանավը ծանծաղուտն Է խրվել Մեծ Բրիտանիայի ափերի մոտ՝ Քոռնուոլի ծովեզերքից ոչ հեռու՝ Ֆալմութ ծովախորշում: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5:40-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Առափնյա պահպանության տվյալներով՝ նկատվում Է նավի գրեթե 5 աստիճանի կողաթեքում: Ջերմանավում գտնվում են 18 ռուսաստանցի նավաստիներ, նավի վրա բեռներ չկան: Նավի մոտ կկառանվեն քարշակներ, որոնք պետք Է վերջինիս օգնեն դուրս գալու ծանծաղուտից մակընթացությունն սկսվելիս: Daily Mirror հրատարակության տեղեկատվությամբ՝ «Կուզմա Մինինը» դուրս Է եկել Նիդեռլանդների Թեռնյոզեն նավահանգստից, որտեղ ավելի վաղ կալանվել Էր նավի սեփականատիրոջ՝ Մուրմանսկի նավագնացության պարտքերի պատճառով (նավահանգստում նավը կանգնած Է մնացել մի քանի ամիս):





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]