Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՔՊ վարչությունում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում նշանակումների վերաբերյալ

ՔՊ վարչությունում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում 
նշանակումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

«Կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: Դեռ հստակ որոշումներ չկան»,- ասաց Կոստանյանը:

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ընտրողների 70.44% վստահության քվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]