Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վալերիյ Օսիպյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ

Վալերիյ Օսիպյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի 
նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունեց նախարար Գեորգի Գախարիան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:
Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան կարևորեց Հայաստանի պատվիրակության այցը` ընդգծելով, որ մեծ պատիվ է հայ գործընկերների հետ համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ` հանուն երկու երկրների ապահովության ու քաղաքացիների անվտանգության:

Գեորգի Գախարիան հավաստեց, որ վրացական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը լինի առավել արդյունավետ և կրկին հաստատեց փոխգործակցության հետագա խորացման ու ընդլայնման պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` կարևորեց հատկապես վերջին տարիների սերտ համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների արդյունքները: Հանցավորությունը չունի ազգություն ու սահմաններ, ընդգծեց Հայաստանի ոստիկանության պետը, և մեր իրավապահ կառույցների գործընկերության վաղեմի ու հարուստ փորձը վկայում է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր համարժեք հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին` արդարացնելով այն ակնկալիքները, որ իրավապահներից ունի հասարակությունը:
Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]