Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ճապոնիայում ռոբոտը պահապան Է աշխատել երկաթուղու կայարանում

Ճապոնիայում ռոբոտը պահապան Է աշխատել երկաթուղու կայարանում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտը պահապան Է աշխատել Ճապոնիայի Seibu երկաթուղային կայարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ընկերության ներկայացուցիչ Մակի Սոնեն:
«Արհեստական ինտելեկտով ռոբոտի թեստավորման որոշումն ընդունվեց 2020 թվականի Օլիմպիական եւ Պարօլիմպիական խաղերին նախապատրաստվելու առնչությամբ: Այդ ժամանակ կաճի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաեւ քաղաքի Seibu երկաթուղային կայարանի ուղեւորների թիվը: Ի հայտ եկավ կայարանում անվտանգության բարձրացման, ինչպես նաեւ աշխատակիցների ծանրաբեռնության նվազեցման հարցը: Այդ խնդիրների լուծման համար Էլ սկսվեց թեստավորումը»,- հայտնել Է Սոնեն:
Կայարանում շրջող ռոբոտի պարտականությունների մեջ Է մտնում աշխատակիցներին տեղեկացումը, եթե նկատի, որ ուղեւորներից ինչ-որ մեկը վատ Է զգում եւ կքանստել Է, ընկնում Է հատակին: Բացի դրանից, նա հայտնում Է, որ կայարանում թողած իրեր Է նկատել:
Այսպիսով՝ կայարանի աշխատակիցներն ազատված են դրա տարածքով քանիցս շրջելու անհրաժեշտությունից՝ ստուգելու համար, թե չկան արդյոք թողնված իրեր կամ կասկածելի առարկաներ:
Այժմ փորձի արդյունքները մշակվում են, որից հետո կընդունվի ռոբոտին աշխատանքի ընդունելու նպատակահարմարության որոշումը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]