Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զուրաբիշվիլին աշխատանքային առաջին օրն Է անցկացրել Աթոնելի փողոցի իր նստավայրում

Զուրաբիշվիլին աշխատանքային առաջին օրն Է անցկացրել Աթոնելի փողոցի իր նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 18-ին եղել Է Աթոնելի փողոցի իր նստավայրում, (Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքը) ծանոթացել իր աշխատասենյակին եւ լրագրողներին ներկայացրել խորհրդարանական քարտուղարին ու վարչակազմի ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Զուրաբիշվիլիի հայտարարության համաձայն, խորհրդարանական քարտուղարը կլինի փաստաբան Դմիտրի Գաբունիան, իսկ վարչակազմի ղեկավարը՝ Պատրիարքի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան: Նախագահը ոչինչ չի ասել վարչակազմի կազմի վերաբերյալ եւ հայտարարել Է, որ վարչակազմը կհամալրվի մինչեւ դեկտեմբերի 24-ը: Ըստ նախագահի հայտարարության, ստեղծվելու Է մեդիա-ակումբ, որտեղ նա լրագրողների հետ կխոսի մի քանի հարցերի շուրջ: «Շաբաթվա վերջին կամ դեկտեմբերի 24-ին ես ձեզ կասեմ, թե ովքեր են լինելու վարչակազմի գլխավոր խմբում: Ես ձեզ կհրավիրեմ, այստեղ կլինի ձեր տունը, եւ մենք տարբեր ձեւաչափի հարաբերություններ կունենանք»,-հայտարարել Է Սալոմե Զուրաբիշվիլին:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]