Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սանտա-Քլաուսը պատրաստվում Է ընծաներ նվիրել Պուտինին ու Թրամփին

Սանտա-Քլաուսը պատրաստվում Է ընծաներ նվիրել Պուտինին ու Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկական Սուրբ Ծննդի գլխավոր հրաշագործը՝ Սանտա-Քլաուսը՝ Լապլանդիայից, պատրաստվում Է նվերներ տալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին եւ Սաուլի Նիինիստյոյին, բայց չի ասում, թե ինչ նվերներ են դրանք լինելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես դա գաղտնի եմ պահում: Եթե դուք ցանկանում եք իմանալ, դուք պետք Է Դոնալդին, Վլադիմիրին ու Սաուլիին խնդրեք՝ պատմել այդ մասին»,- ասել Է Սանտա-Քլաուսը ՌԻԱ Նովոստիին: Սանտա-Քլաուսն ապրում Է իր պաշտոնական նստավայրում, որը գտնվում Է Բեւեռային շրջանի Սանտա-Քլաուսի գյուղում՝ ֆիննական Ռովանիեմի քաղաքի մերձակայքում: Բեւեռային շրջանը միշտ Էլ թանկագին վայրերից մեկն Է եղել Սանտայի համար: Սանտա-Քլաուսի տունը գտնվում Է հեռավոր հյուսիսում, բայց նա նաեւ ապրում Է պատմությունների, հեքիաթների զարմանալի աշխարհում, ճշտում են բարի ոգիները Սանտա-Քլաուսի պաշտոնական կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]