Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրիում  կնոջը սպանելու դեպքի քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ և արդյունավետ քննությանը. ՌԴ դեսպան

Գյումրիում  կնոջը սպանելու դեպքի քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ և 
արդյունավետ քննությանը. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  դեկտեմբերի 2-ին  կնոջը սպանելու դեպքով, որում մեղադրվում է ռուս զինծառայողը, ռուսական 102-րդ ռազմաբազայի և հայ իրավապահների միջև կա սերտ համագործակցություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսական ռազմաբազայի և հայ իրավապահների միջև սերտ համագործակցություն կա, և այն իրականացվում է Հայաստանի օրենսդրության հիման վրա: Պետք չէ քաղաքականացնել այս հարցը: Իհարկե, դա սարսափելի հանցագործություն է: Օգտվելով առիթից՝ խորին ու անկեղծ ցավակցություններս եմ հայտնում դեպքի հետևանքով մահացած կնոջ հարազատներին և բարեկամներին: Բնականաբար, այս հանցագործությունը պետք է քննվի, և  մեղավորը պետք է պատիժ կրի: Բայց մենք անթույլատրելի ենք համարում այս հարցի քաղաքականացումը: Քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ և արդյունավետ քննությանը», - ասաց Կոպիրկինը:

Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Մահացածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի:

Դեպքի առթիվ ձերբակալվել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող, այնուհետև կալանավորվել:  Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]