Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. ԿԲ պաշտոնյա

Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. ԿԲ 
պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Հնարավոր արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է:

«Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ արժութային շուկաները հանգիստ են, խուճապային տրամադրություն չի նկատվում:

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, որպես ասվածի ապացույց, նշեց, որ ունենք դրամային ավանդների աճ, դոլարային ավանդների կրճատում: «Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին: Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ունենք թե դրամային, թե արտարժութային ավանդների աճ, սակայն դրամականով ավելի շատ»,-նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ այս տարի ունենք նաև կապիտալի ավելի շատ աճ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]