Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 100-ամյակը  

Բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 100-ամյակը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

« Շնորհավորում ենք «Արմենպրես» լրատվական գործակալությանը 100-ամյակի կապակցությամբ: Հայկական սպորտը եւ հատկապես բռնցքամարտը միշտ էլ եղել են ձեր ուշադրության կենտրոնում: Անխոս, մամուլը մեծ դեր ունի մարզիկների համար: Համոզված եմ, որ անաչառ եւ օբյեկտիվ լրատվությամբ կշարունակեք ձեր ավանդն ունենալ հայկական բռնցքամարտի մասսայականության հարցում: Շնորհակալ եմ համագործակցության համար»:

«Արմենպրեսը»հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարչական նորություններ:

Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]