Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Լուսավոր Հայաստան» կուսացկությունը շնորհավորել է «Արմենպրես»-ի 100-ամյակը

«Լուսավոր Հայաստան» կուսացկությունը շնորհավորել է «Արմենպրես»-ի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի «Արմենպրես» լրատվական գործակալություն,

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սրտանց շնորհավորում է Ձեզ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։

Մենք վստահ ենք՝ որպես Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին պետական լրատվական գործակալություն, դուք ձեր ուրույն և կարևոր դերակատարումն եք ունեցել անկախ Հայաստանի մամուլի զարգացման գործում։

Մաղթում ենք անխափան, ակտիվ գործունեություն և նորանոր ստեղծագործ լուսաբանումներ։

Հարգանքով՝ Լուսավոր Հայաստան Կուսակցություն»:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]