Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայկական լրատվադաշտի նահապետը միշտ գտնվել է իր բարձրության վրա. «Արցախպրես»-ի շնորհավորական ուղերձն «Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ

Հայկական լրատվադաշտի նահապետը միշտ գտնվել է իր բարձրության վրա. 
«Արցախպրես»-ի շնորհավորական ուղերձն «Արմենպրես»-ի 100-ամյակի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի «Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այսօր լրանում է «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակը:Մեկդարյա գործունեության ընթացքում հայկական լրատվադաշտի նահապետը միշտ գտնվել է իր բարձրության վրա՝ պահելով լրատվամիջոցին հատուկ անկողմնակալ և պրոֆեսիոնալ գործունեության բոլոր սկզբունքները:

«Արցախպրես» լրատվական գործակալության ողջ թիմը ջերմորեն շնորհավորում է «Արմենպրես»-ի իր գործընկերներին՝ գործակալության տնօրեն Արամ Անանյանի գլխավորությամբ, եւ մաղթում արդյունավետ աշխատանք ու բարի երթ դեպի նոր հարյուրամյակներ: Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ հիմնադրման օրվանից «Արցախպրես»-ը իր թիկունքում մշտապես զգացել է «Արմենպրես»-ի գործուն աջակցությունը՝ ինչպես գործակալության կայացման, այնպես էլ Արցախի մասին լրատվությունը աշխարհով մեկ սփռելու առումներով»:

«Արցախպրես»-ն «Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ հարցազրույց է հրապարակել գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ: Հարցազրույցում Արամ Անանյանն անդրադարձել է «Արցախպրես»-ի հետ համագործակցությանը: ««Արմենպրես»-ի եւ «Արցախպրես»-ի համագործակցությունը սկզբնավորել է 2015 թվականին հուշագրի ստորագրումից շատ առաջ։ Այս առումով հուշագիրը ավելի շուտ ամրագրեց արդեն իսկ ձևավորված հարաբերություններն ու համագործակցությունը։ Եվ դա բնական է, մեր համագործակցությունը վաղուց արդեն ավելի լայն ու համընդգրկուն է, քան սահմանված է հուշագրում։ Հաջող համագործակցության օրինակները շատ են, դեռ 2016-ին մեր երկու գործակալությունները և Արցախի ժուռնալիստների միությունը համատեղ անցկացրեցին Արցախի երիտասարդ լրագրողների ուսուցման ծրագիր։ Վստահաբար, առաջիկայում էլ մի քանի համատեղ նախագծեր կյանքի կկոչենք»,- ասել է «Արմենպրես»-ի տնօրենը։      

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]