Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատմության կենսագիրը. ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը շնորհավորել է «Արմենպրես»-ի 100-ամյակը

Պատմության կենսագիրը. ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը շնորհավորել է 
«Արմենպրես»-ի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1999-2000թթ. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արամ Զավենի Սարգսյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Պատմության կենսագիրը

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի տարվա կարևորագույն իրադարձություններից է «Արմենպրես» գործակալության մեկդարյա հոբելյանը: Հիմա դժվար է պատկերացնել, որ 1918-ի դեկտեմբերի 18-ին Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց պետական լրատվական ՙՀայկական հեռագրական գործակալությունը՚, որ հետո պիտի դառնար «Արմենպրես» լրատվական գործակալություն ու մի քանի տասնամյակ լրատվական դաշտում բացարձակ գերակայություն ունենար` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական,  մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, ֆոտո նորությունների առումով:

Իմ վարչապետության շրջանում ՙԱրմենպրեսը՚ դեռ ուներ այդ գերակայությունը և լուսաբանում ու լուսանկարում էր ՀՀ վարչապետի հանդիպումներն ու այցերը: Շնորհակալ եմ այդ տարիներին կառավարության գործունեությունը լուսաբանած բոլոր լրագրողներին ու լուսանկարիչներին: Նրանց աշխատանքի շնորհիվ պատմությանն է հանձնվել Հայաստանի երրորդ հանրապետության կյանքի ամենադրամատիկ շրջաններից մեկի ժամանակագրությունը:

Այսօր, երբ ժամանակակից տեխնոլոգիաները օրեցօր փոխում են մեր կյանքը ու մենք գրեթե օնլայն տեղեկանում ենք աշխարհի բոլոր ծայրերում կատարվող իրադարձություններին, լրատվական գործակալությունները շարունակում են մնալ նորությունների փոխանցման աղբյուր` դա համարյա սխրանք է, որի համար շնորհավորում եմ «Արմենպրես»-ի ամբողջ թիմին: Վստահ եմ` երկրորդ 100-ամյակը ձեզ համար նույնքան պատասխանատու ու արգասաբեր է լինելու` ձեզ է վստահված մեր պետականության ժամանակագրի դերը:

Արամ Սարգսյան

ՀՀ վարչապետ 1999-2000 թթ.»:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

Նորայր Շողիկյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]