Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հազարից ավելի մարդ Է ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա փախել 2018 թվականին

Հազարից ավելի մարդ Է ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա փախել 2018 թվականին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի հազարից ավելի քաղաքացիներ են Հարավային Կորեա փախել 2018 թվականի սկզբից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով միավորման գործերի հարավկորեական նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր Հարավ են փախել 1042 հյուսիսկորեացիներ: Այդ ցուցանիշը համադրելի Է անցյալ տարվա հետ, երբ համապատասխան ժամանակաշրջանում Հարավային Կորեա Էր փախել 1045 մարդ: «Այն պահից, երբ Կիմ Չեն Ունը իշխանության եկավ 2012 թվականին, ամեն տարի հազարից մինչեւ 1,5 հազար հյուսիսկորեացիներ են փախչում Հարավ»,-ասել Է հարավկորեական գերատեսչության ներկայացուցիչը: Նախարարության տեղեկատվության համաձայն, այս տարվա նոյեմբերի դրությամբ ԿԺԴՀ-ից այն փախածների ընդհանուր թիվը, որոնք ներկայում ապրում են Հարավային Կորեայի տարածքում, հասել Է 32,3 հազարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]