Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Բելառուսն այսօր» թերթի գլխավոր խմբագիրը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ

«Բելառուսն այսօր» թերթի գլխավոր խմբագիրը շնորհավորական ուղերձ է հղել 
«Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական «Բելառուսն այսօր» թերթի տնօրեն, գլխավոր խմբագիր Դմիտրի Ժուկը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Արամ Լևոնի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները նշանակալի օրվա՝ «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյակի կապակցությամբ: Ձեր գործակալությունը, որը հիմնադրվել է 1918թ. դեկտեմբերի 18-ին՝ որպես հայկական հեռագրական գործակալություն, իր մեծ պատմության ընթացքում անցել է  իր հայրենիքի և ազգի տարեգրության փառավոր և խորիմաստ ուղի: Այսօր դուք ամուր պահպանում եք առաջատարի դիրքերը հայկական մեդիա ոլորտում՝ աշխարհին տեղեկացնելով ձեր երկրի կարևոր իրադարձությունների և նրա զարգացման մասին, ինչով զգալի ներդրում եք ունենում աշխարհի տեղեկատվական պատկերի ձևավորման գործում: Մաղթում եմ Ձեզ անսպառ ոգեշնչում, ստեղծագործական ազարտ, մշտական «սուր գրիչ», խոհեմ և երախտապարտ ընթերցողներ: Ձեզ և ձեր մտերիմ մարդկանց մաղթում եմ երջանկություն, առողջություն, սեր, խաղաղություն և ամենայն բարիք»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]