Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիսուս Քրիստոսի ծնունդը պատկերող ավազե վիթխարի քանդակ են բացել Վատիկանում

Հիսուս Քրիստոսի ծնունդը պատկերող ավազե վիթխարի քանդակ են բացել Վատիկանում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավազե վիթխարի քանդակ են բացել, որը պատկերում Է Հիսում Քրիստոսի ծննդի աստվածաշնչյան տեսարանը: Պատվանդանին կարելի Է տեսնել Հովսեփին, Մարիամին, հրեշտակներին, հովիվներին եւ կենդանիների… … եւ մանուկ Հիսուսին: 5,5 մետր բարձրությամբ քանդակի ստեղծման համար պահանջվել Է 720 տոննա ավազ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ավազը Վատիկան են բերել Վենետիկի մարզի Եզոլոյի կոմունայից: Դեկտեմբերին քանդակն օծել են Վատիկանի քահանաները: Արարողության հետ միաժամանակ վառվել են Վատիկանի Սուրբծննդյան տոնածառի լույսերը: Սուրբ Ծննդի անձավի վրա աշխատել են քանդակագործներ Ռիչ Վարանոն, Ռադովան Զիվնին, Սյուզան Ռյուսլերը եւ Իլյա Ֆիլիմոնցեւը: Քանդակը հրապարակում կմնա մինչեւ հունվարի 14-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]