Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը

Լիլիթ Մակունցը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին լրատվական գործակալությունը, որն աշխատանքային փառավոր ուղի է անցել՝ անդրադառնալով ժամանակի հրատապ խնդիրներին, հավաստի լուսաբանելով երկրում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները,  դեկտեմբերի 18-ին տոնում է 100-ամյակը:

Այդ կապակցությամբ գործակալությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Հարգելի՛ պարոն Անանյան, «Արմենպրես» լրատվական գործակալության սիրելի անձնակազմ, ջերմորեն շնորհավորում եմ գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում շարունակական ձեռքբերումներ և նորանոր նվաճումներ հայաստանյան և միջազգային լրատվական դաշտում:

Նորագույն տեխնոլոգիաների այս ժամանակներում գործակալությունը քայլում է ժամանակին համընթաց՝ ապահովելով անաչառ, համակողմանի, գրագետ և բազմալեզու  լրատվություն:  Իր մեկդարյա պատմության ընթացքում «Արմենպրեսը» հրաշալի հարթակ է հանդիսացել հայ մշակույթի տարածման և հանրահռչակման կարևոր գործում:

Հայաստանը քաղաքակրթության օրրան է, և հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, սերունդներին փոխանցելու բարձր առաքելությունը դուք պատվով եք կատարում:

Կրկին շնորհավորում եմ, մաղթում բեղուն գործունեություն և ավետող լուրեր»:

 «Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարչական նորություններ:

«Արմենպրեսի» թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]