Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի հաղթողների անունները

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի 
հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց գիտության, կրթության և այլ ոլորտների զարգացման համար հետաքրքիր մտքեր և գաղափարներ ունեցող և դրանք ներկայացնել ցանկացող երիտասարդների համար հեռանկարներ բացող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունն անցկացվեց դեկտեմբերի 17-ին Երևանի պետական կամերային թատրոնում:

Մրցույթի «Ռազմական գիտություններ» անվանակարգում հաղթեց  Արթուր Դավթյանի «Ռոբոտ սահմանապահ» նախագիծը, «Գիտություններ երկրի մասին» անվանակարգում մրցանակի արժանացավ Շահեն Շահինյանի «ELMA» (ԷԼՄԱ) նախագիծը, «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գայանե Տոնոյանի և Արամ Պետրոսյանի «Տարբեր ամինաթթուներով աղերի նոր դասը՝ որպես հեռանկարային նյութերի աղբյուր» նախագիծը, «Մանկավարժական գիտություններ» անվանակարգում մրցանակը տրվեց Ավետիք Բասկովչյանի և Վահագն Հարությունյանի «Uniq» (Յունիք) նախագծին:

«Սա գաղափարների մրցույթ է: Այս ծրագրի միջոցով փորձում ենք երիտասարդների շրջանում խրախուսել  տարատեսակ նորարարական գաղափարների ծնունդը: Կապ հաստատելով տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ՝ ցանկանում ենք երիտասարդներին մասնակից դարձնել տվյալ ոլորտների գործունեությանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը:

Նա հավելեց, որ իրենք ցանկանում են անել հնարավորը, որպեսզի երիտասարդները կարողանան իրականացնել իրենց նախագծերը: «Այդ նպատակով այս տարի համագործակցել ենք Հայաստանում գործող ինկուբատոր կազմակերպությունների հետ, և դրանցից երկուսը համաձայնեցին աջակցել: Ունենք երկու գործընկեր, նրանք պատրաստ են աքսելերացիոն փուլ ապահովել երկու գաղափարի համար»,-ընդգծեց Ասատրյանը:

Մրցույթի մասնակից «Ֆիտոլայթ»-ի համահիմնադիր Լևոն Եղիազարյանը  պատմեցոր իրենց ստարտափը ճշգրիտ լուծումներով լուսավորման համակարգ է, որը ներառում է ֆիտոլամպեր, դրանց տեղադրման և սպասարկման այլ ծառայություններ«Լամպը տեսանելի լույսի այն սպեկտորն է ընդգրկում, որը համապատասխան լուսային հոսքի միջոցով օգնում է բույսին իրականացնել ֆոտոսինթեզի ամբողջ գործընթացը»,-ներկայացրեց նա:

Մրցույթի մեկ այլ մասնակից Գագիկ Թամազյանն ասաց, որ ներկայացնում են աշխարհում միակ մոլեկուլյար գինին, որը պատրաստվում է բանանից, խատուտիկի թերթիկներից, նարնջից, շոկոլադից:

«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ: Այն կյանքի է կոչում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ծրագրի նպատակն է վերհիշել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, արժևորել ու գնահատել նրանց կատարած գործն ու ներգրավվածությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործընթացում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]